Կրթաթոշակառու Արտյոմ Ավետիսյանը միջազգային մրցույթում դարձել է 1-ին կարգի դափնեկիր
- Oct 11, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Արտյոմ Ավետիսյանը մասնակցել է «Փողային Օլիմպ» փողային գործիքների կատարողների IV միջազգային ինտերնետային մրցույթին (Վորոնեժ, Ռուսաստան) և դարձել առաջին կարգի դափնեկիր:

Նշենք, որ Արտյոմ Ավետիսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Դավիդ Օնիպչենկոյի դասարանում:
Շնորհավորում ենք մեր շնորհալի Արտյոմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comments