Կրթաթոշակառու Աիդա Ավանեսյանը դարձել է 1-ին կարգի մրցանակակիր
- Jun 8, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը 3-րդ միջազգային երաժշտական Swiss մրցույթում (Լուգանո, Շվեյցարիա) արժանացել է I կարգի մրցանակի:

Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։
Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։
Comentários