Կրթաթոշակառու Աիդա Ավանեսյանը միջազգային մրցույթում դարձել է Գրան Պրի մրցանակակիր
- Dec 28, 2023
- 1 min read



«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Աիդա Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգում կայացած «ֆորտե ֆորում» միջազգային երաժշտական մրցույթում արժանացել է Գրան-Պրիի և Հատուկ մրցանակի:
Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։
Շնորհավորում ենք մեր Աիդային՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comentarios