Կրթաթոշակառու Աիդա Ավանեսյանը դարձել է Գրան Պրի մրցանակակիր
- Jul 27, 2023
- 1 min read
Updated: Nov 14, 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Աիդա Ավանեսյանը «ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» երաժշտական մրցույթին 16-20 տարեկան մասնակիցների խմբում արժանացել է Գրան Պրիի:

Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։
Շնորհավորում ենք մեր Աիդային՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comentários