Տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմանդրամի կրթաթոշակառուների համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Դրամի 30-ամյակի տոնակատարության շրջանակներում:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները կատարեցին ստեղծագործություններ, որոնք լավագույնս ցուցադրում էին պատանի արտիստների փայլն ու տաղանդը: Համերգի ընթացքում հնչեցին՝ Էդուարդ Բաղդասարյան
Նոկտյուրն
Մենակատար՝ Օվսաննա Հարությունյան (ջութակ)
Կամիլ Սեն-Սանս
Թավջութակի կոնցերտ թիվ 1 լյա մինոր, 3-րդ մաս, երկ 33
Մենակատար՝ Նարեկ Հեքեքյան (թավջութակ)
Յոհան Սեբաստիան Բախ
«Մենուետ» թիվ 2 սյուիտից, սի մինոր BWV 1067
«Կատակ» թիվ 2 սյուիտից, սի մինոր BWV 1067
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
«Բոռի թռիչքը»
Մենակատար՝ Վիկտորյա Պետրոսյան (ֆլեյտա)
Ալամիրո Ջանպիերի
«Վենետիկյան դիմակահանդես» կլարնետի եւ նվագախմբի համար
Մենակատար՝ Էդգար Գասպարյան (կլարնետ)
Ֆրանց Շուբերտ
«Ավե Մարիա»
Մենակատար՝ Արտյոմ Ավետիսյան (շեփոր)
Արամ Խաչատրյան
Նոկտյուրն «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից
Մենակատար՝ Հայկ Հեքեքյան (հոբոյ)
Ալեքսանդր Սպենդիարյան
«Ա՜յ վարդ» ռոմանս
Մենակատար՝ Էվա Գալստյան (տրոմբոն)
Ջորջ Գերշվին/Միշել Մանգանի
Բլյուզ կլարնետի եւ նվագախմբի համար «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ պոեմից
Մենակատար՝ Արսեն Բալայան (կլարնետ)
Շատ ոգևորիչ էր Հիմնադրամի պատանի երաժիշտների համար ելույթ ունենալ մեկ բեմում, որտեղ նրանց երիտասարդական եռանդը հանդիպեց փորձառու վարպետությանը՝ ստեղծելով դասական երաժշտության գեղեցիկ երեկո:
Comments