«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին Ժամանակակից արվեստի թանգարան։ Այստեղ ցուցադրված էին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս նվիրաբերել են թանգարանին։
Ցուցադրության սկզբում պատանի երաժիշտներին «ողջունեցին» Մինաս Ավետիսյանի կտավների ջերմ և հարազատ գույները։ Շատ տպավորիչ էր Վալենտին Պոդպոմոգովի «Ռեքվիեմ» կտավը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Comments