top of page

Երբեք մի հանձնվիր. Արտյոմ Ավետիսյան

-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Առաջին անգամ երաժշտության հանդեպ հետաքրքրություն ներշնչեց մայրս, ով ջութակի դասատու է։


-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում:


-Ազատ ժամանակ լսում եմ երաժշտություն, կարդում եմ գրքեր, նվագում եմ դաշնամուր և պարապում եմ անգլերեն։



-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:

-Երբեք մի հանձնվիր

-Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն

առանձնահատուկ քեզ համար:


-Իմ սիրելի վայրը Սյունյաց աշխարհն է իր գեղեցիկ բնությամբ։ Ինձ համար այն առանձնահատուկ է իր տեսարժան վայրերով`հատկապես Տաթևի վանքը և Խնձորեսկի Ճոճվող կամուրջը։


-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:


-Իմ կախարդական ուժով ես խաղաղություն կհաստատեմ աշխարհում, որ բոլոր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն և երջանիկ լինեն։


-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Երազում եմ դառնալ լավ շեփորահար, աշխարհի մեծ բեմերում համերգ ունենալ, շփվել հայտնի երաժիշտների հետ և նրանցից դասեր վերցնել։


-Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:


-«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրերը մեծ դեր են խաղում երեխաների երաժշտական կրթության զարգացման գործում։


-Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:


-Կամքի ուժ և համառություն` նպատակին հասնելու համար։


-Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:

-Սերը երաժշտության նկատմամբ և աշխատասիրություն։

-Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:


-Իմ կյանքում նշանակալից ազդեցություն են ունեցել «Ինչու է աղմկում գետը», «Հին օրերի երգը» ֆիլմերը, որոնք ինձ հայրենասիրություն են ներշնչել։


-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Ընկերասիրություն, հայրենասիրություն, հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ։



-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Ընկերների և շրջապատող մարդկանց մեջ ինձ համար կարևոր հատկանիշներն են հոգով բարի, ազնիվ և նվիրված լինելը։

Շեփորահար, 12 տարեկան


2017 - առ այսօր / Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց, 7-րդ դասարան

2019 - 2023 / Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, ուսուցիչ՝ Գուրգեն Բաբայան

2020 - առ այսօր / Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց, դաշնամուրի 4-րդ դասարան, ուսուցիչ` Մարիամ Գրիգորյան

2023 - առ այսօր / Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, շեփորի 5-րդ դասարան, ուսուցիչ` Դավիթ Օնիպչենկո


Երաժշտությամբ զբաղվում է 8 տարեկանից

273 views0 comments

Comments


bottom of page