top of page

Երաժշտությունը դարձավ կյանքիս անբաժանելի մասը. Ռոբերտ Սեյրանյան

Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:   


Ջութակով զբաղվում եմ 6 տարեկանից։ Երբ մայրս ինձ տարավ Սերգեյ Խաչատրյանի համերգին, նրա նվագը ինձ անչափ դուր եկավ , և այդ օրից սկսած երաժշտությունը ինձ շատ հետաքրքրեց ու դարձավ կյանքիս անբաժանելի մասը։


Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


Սիրում եմ հանգստանալ երաժշտություն լսելով։ Իմ հոբբին է  ֆուտբոլը և շախմատը։


Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին: 


Իմ կարգախոսն է «Միշտ առաջ շարժվել և հասնել առավելագույնին»:


Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


Ամենահոգեհարազատ վայրերից մեկն ինձ համար Խաչատրյանի համերգասրահն է, որտեղ ես ստանում եմ շատ դրական լիցքեր։


Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն: 


Եթե ունենայի կախարդական ուժ, ապա կցանկանայի ունենալ Պագանինիի և Իզայիի վիրտուոզությունից։


Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


Դառնալ աշխարհահռչակ ջութակահար, բարդագույն մրցույթների հաղթող։ Նվագել Ստրադիվարիի կամ Գուարներիի ջութակի վրա, նվաճել աշխարհի լավագույն բեմերը և պատվով ներկայացնել իմ ազգը ամբողջ աշխարհում։


Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժշտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:


Կյանքս լիովին փոխվեց «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու դառնալուց հետո։ Ձեռք բերեցի շատ նոր ընկերներ։ Հիմնադրամը բազում հնարավորություններ է ընձեռում մասնագիտական աճ գրանցելու առումով։ Պարբերաբար հնարավորություն եմ ունենում շփվել հանրահայտ երաժիշտների հետ և ստանալ վարպետաց դասեր։ Ինչպես նաև ունենում ենք կրթական շատ ուսանելի ուղևորություններ։

 

Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:

Ազնվություն և համառություն։


Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:

Սեր, ընկերասիրություն, ազնվություն  և հումոր։


Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:


Սիրելի գիրքս Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքն է։ Այն ինձ սովորեցրեց հասկանալ, որ ցանկացած մարդ, եթե ունենա գերնպատակ հասնել բարձունքի, իհարկե կարող է։ Եվ, ամենակարևորը, ներքև ու վերև, բարձր ու ցածր դատելու իրավունք մարդը չունի։


Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:

Լինել արդար, չխաբել, գնալ նպատակի ետևից։


Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


Ազնվությունը և ընկերասիրությունը։

Ջութակահար, 14 տարեկան


2016-2024թթ. - Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց՝ Պ. Հայկազյանի դասարան (2016-2017թ.), Կարմեն Հարությունյանի դասարանում՝ (2019թ.-ից) գերազանց առաջադիմությամբ։


2016թ.-ից -առ այսօր՝ Գ. Մահարու անվան միջնակարգ դպրոց: 2024թ. - ընդունվել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց:

167 views0 comments

Opmerkingen


bottom of page