Հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ամփոփված են մշակույթի մեծանուն գործիչները, ինչպես նաև անվանի հասարակական-քաղաքական գործիչները:
Այնուհետև նրանք այցելեցին հայ երգահան, երգիչ, վարդապետ, ազգագրագետ, երաժշտագետ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
Այցի ընթացքում պատանի երաժիշտները ծանոթացան Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը։ Աշխատակիցների օգնությամբ ընթերցեցին հատվածներ Կոմիտասի ձեռագրերից։
Այստեղ ցուցադրված էին Կոմիտաս վարդապետի անձնական իրերը, վկայականները, Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին նրա կողմից արված նոտագրության դրվագները, գրքերը, նկարները, քանդակներն և այլն:
Վերջում մեր ամենափոքրիկ երաժիշտ Արենի գեղեցիկ կատարմամբ լսեցինք Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծործությունը։
Comments