top of page

Դասական երաժշտության տոն՝ հիմնադրամի կրթաթոշակառուների մասնակցությամբ



«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տարեվերջյան տոնական համերգը ևս մեկ անգամ ցուցադրեց հայ պատանի երաժիշտների տաղանդը: Հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը վերածվեց դասական երաժշտության գեղեցիկ տոնի, որտեղ նրանք կրկին փայլեցին իրենց ելույթներով՝ ցուցադրելով իրենց անսահման սերը դեպի դասական երաժշտությունը:






«Դվին» համերգասրահում կայացած տոնական համերգը հանդիսատեսին տեղափոխեց փոքրիկ երաժիշտների մեծ աշխարհ: Համերգասրահում մթնոլորտը լի էր ձեռքբերումների և խոստումների զգացումով, երբ այս տաղանդավոր պատանիները բեմում էին՝ թողնելով անջնջելի հետք ներկաների սրտերում:








Երեկոյին ներկա էր նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով ողջույնի խոսք ուղղեց և ընգծեց Հիմնադրամի գործունեության կարևորությունը պատանի սերնդի կրթության և մեր երկրի մշակութային կյանքի զարգացման գործում: Այսպիսի աջակցությունն առանցքային դեր ունի մեր հայ տաղանդավոր պատանիների ապագայի կերտման գործում: 




Տաղանդավոր պատանիներին եկել են քաջալերելու նաև ազգի լեգենդները, մարդիկ, ում անուններն ամբողջ աշխարհում ասոցացվում է հենց Հայաստանի հետ՝ Հայաստանի ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը  և այ մեծանուն կոմպոզիտոր և լեգենդ Տիգրան Մանսուրյանը: Պատանի երաժիշտների համար միաժամանակ մեծ ուրախություն և պատասխանավություն էր ելույթ ունենալ այսպիսի մարդկանց առջև:





«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հավատարիմ է մնում Հայաստանում դասական երաժշտության և հայ տաղանդների խթանման իր առաքելությանը: Հիմնադրամն ունի մեծ նպատակներ գալիք տարվա համար, այդ թվում՝ ընդլայնել կրթաթոշակային ծրագրերը, նախաձեռնել համագործակցային նախագծեր և մեծացնել հասանելիությունը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր ներուժ ունեցող երիտասարդ երաժիշտ ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն: 2024թ.-ին  Հիմնադրամն ունի նաև միջազգային նախագծեր, այն է՝ 15 օր շարունակ Հիմնադրամի կրթաթոշակառուների հետ վարպետության դասեր և համերգային ելույթներ հանրահռչակ երաժիշտների հետ, Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնին կրթաթոշակառուների համերգային ելույթներ, Վիեննայի աշխարհահռչակ Musikverein համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուի համերգային ելույթ:


Տոնական երեկոյի վերջում ներկաները հեռացան Հայաստանում դասական երաժշտության ապագայի հանդեպ նոր հույսով: Հիմնադրամի նվիրումը տաղանդներ դաստիարակելուն և երաժշտության միջոցով հարուստ մշակութային ժառանգությունը պահպանելուն երևում էր տարիների կատարված աշխատանքում և ցուցաբերած ջանքերում: 



Ավելի քանի 3 տարվա ընթացքում Հիմնադրամն աջակցել է 32-ից ավելի կիթաթոշալկառուի՝ ապահովելով. 286 վարպետության դաս արտերկրում և Հայաստանում 98 արտասահմանյան հանրահայտ երաժիշտների, արտիստների և պրոֆեսորներ հետ, 233 համերգային ելույթ արտերկրում և Հայաստանում՝ բեմական փորձի ձեռքբերման նպատակով, 111 այցելություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին` բացահայտելու  պրոֆեսիոնալ երաժիշտների արվեստն ու հմտությունները, 30 թանգարանային այց՝ կարևորելով հայ մշակութային ժառանգության ճանաչումն ու պահպանումը, 104 օտար լեզվի դասընթաց՝ ապահվելու երեխաների ազատ հաղորդակցման հմտությունները:


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը շնորհակալ է իր բոլոր գործնկներներին, աջակիցներին և նվիրյալներին՝ իրենց անսասան աջակցության և այն հավաքական ջանքերի համար, որոնք ներդրվել են պատանի սերնդի երաժշտական կրթության գործում: 


672 views0 comments

Comments


bottom of page