top of page

Դաշնամուրի վարպետության դասեր Հայկ Մելիքյանի հետ


Հայկ Մելիքյան, դաշնակահար

Ապրիլի 10-ին և 13-ին ժամը 15։00-ից մինչև 18:00-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանը:


Վարպետության դասերը նախատեսված են միայն Հիմնադրամի կրթաթոշակառուների համար:


Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով 2013 թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նա բազմաթիվ հայտնի փառատոների հրավիրյալ երաժիշտ է և համագործակցել է այնպիսի հանրահռչակ կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Դյորդ Կուրտագը, Պետերիս Վասկսը, , Ջոնաթան Հարվին և Պիեր Բուլեզը:

3 views0 comment

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page