«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Գուր Սարգսյանը մասնակցել է Carles & Sofia միջազգային դաշնամուրային մրցույթին և արժանացել Piano C-Gold Hands և Piano C-Best Rachmaninov Performance մրցանակներին:
Նշենք, որ Գուր Սարգսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Երևանի պատվավոր մանկավարժ, ուսուցիչ Հասմիկ Հակոբյանի դասարանում։
Շնորհավորում ենք Գուր Սարգսյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։
Carls & Sofia ֊ն Իսպանիայում անցկացվող միջազգային դաշնամուրային մրցույթ է։ Մրցույթի հաղթական մրցանակն է Gold Hands մրցանակը։ Յուրաքանչյուր տարի մրցույթը հարգանքի տուրք է մատուցում լեգենդար դաշնակահարների հիշատակին։ Այս տարի այն նվիրված էր ականավոր իսպանացի դաշնակահարուհի Ալիսա Դե Լարոխայի ծննդյան 100 ամյակին։ Հատուկ մրցանակ է շնորհվում նաև կոմպոզիտորի լավագույն կատարման համար։ Մրցույթը ներառված է համաշխարհային հեղինակավոր երաժշտական-տեղեկատվական Alink-Argerich Foundation հիմնադրամի ֆոնդում։
Commentaires