top of page

Բնության մեծ գեղագետի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցինը hայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի  տուն-թանգարան: Այնտեղ ցուցադրված էին մեծ նկարչի կտավները, անձնական իրերը, նամակներն իր կնոջը:


Հանրահայտ նկարչի կտավները զարգացնում են գեղագիտական նոր ընկալում՝ հնարավորություն տալով հասկանալ, որ արվեստն իրականության սոսկ արտացոլումը չէ. այն պահանջում է նաև երևակայության ազատություն: Հետաքրքիր էր հատկապես Սարյանի «Երեք տարիք» նկարը։ Այն շատ գեղեցիկ էր։ Թվում է, թե երեք տղամարդիկ են պատկերված նկարում, բայց դա հենց Սարյանն էր տարբեր տարիքներում։

 

Այցի վերջին հատվածում եղանք նկարչի արվեստանոցում, որտեղ ցուցադրված էին նրա նկարչական պարագաները՝ ներկերը, սեղանը, վրձինները ու իր կիսատ թողած աշխատանքներից մեկը, որը նա անվանել էր «Հեքիաթ»:



23 views0 comment

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page