Բացահայտելով Հայաստանի պատմության թանգարանը
- May 17, 2024
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները գնացին բացահայտելու Հայաստանի պատմության թանգարանը: Երեխաները շրջեցին հազարավոր նմուշներից բաղկացած ազգային հավաքածուների ցուցասրահով, ուսումնասիրեցին հնագիտական, դրամագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ընդհանուր պատկերը սկսած նախապատմական ժամանակներից:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցին հայ ժողովրդի ծագումնաբանությունը, ինքնությունն ու քաղաքակրթական ժառանգությունը ներկայացնող հնագույն քարտեզները, հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, մետաղադրամները:


Պատանիները նաև տպավորված էին գորգերի ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացված հայկական գորգերով և փորձեցին իրենց ուժերը գորգործության մեջ:

Շրջայցը պատանի երաժիշտների համար լի էր հայկական մշակույթի մասին նոր ու հետաքրքիր բացահայտումներով:





Comments