«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ Այցելությունն ուսուցողական էր և հետաքրքիր։ Պատանի երաժիշտները ծանոթացան մեծ բանաստեղծի ստեղծագործական ուղուն և գրական ժառանգությանը, ինչպես նաև կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութերին և մասունքներին։
Երեխաները եղան հուշատան հատվածում, որտեղ Չարենցն իր կյանքի վերջին երկու տարին ապրել է ընտանիքի հետ։ Քայլեցին բանաստեղծի հետքերով, նստեցին իր սիրելի դիրքով՝ ավելի մոտ զգալով հաճարեղ բանաստեղծին։
Իսկ ավարտին պատանի երաժիշտների համար եղավ հաճելի անակնկալ-ծանոթություն մեծ բանաստեղծի թոռնուհու՝ Գոհար Չարենցի հետ։
Kommentare