«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների հետ այցելեցինք հայ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Թանգարանի առաջին հարկում ցուցադրված էին Լուսիկ Ագուլեցու կտավները։ Այստեղ պատանիները բացահայտեցին Լուսիկ Ագուլեցուն՝ որպես նկարչուհի, ում աշխատանքները հարուստ էին վառ գույներով և հետաքրքիր լուծումներով։
Երկրորդ հարկում թանգարանի հիմնական ցուցադրությունն էր։ Այստեղ ցուցադրված են հայկական կենցաղի շատ գործիքներ և իրեր, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։
Ներկայացված էին նաև հայկական տարազների շատ ցուցանմուշներ, որոնք պատմում էին Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավանդույթների մասին։ Իսկ երրորդ հարկում ցուցադրված էին հին հայերի սովորույթների մասին պատմող ձեռագործ տիկինիկները, որոնց հետ կապված ավանդույթները շատ հետաքրքիր էին։
Comments