ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՎԻԿՏՈՐԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԴԻՊԼՈՄԻ

19 Հունվարի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի ֆլեյտահար Վիկտորիա Պետրոսյանը ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է դիպլոմի:


Վիկտորիա Պետրոսյանը մրցել է 10-13 տարիքային խմբում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Վիկտորիա Պետրոսյանը սովորում է Երևանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցում:


Շնորհավորում ենք Վիկտորիա Պետրոսյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։