ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԴԻՊԼՈՄԻ

19 Հունվարի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Տիգրան Գասպարյանը ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է դիպլոմի

Տիգրան Գասպարյանը մրցել է 10-13 տարիքային խմբում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Տիգրան Գասպարյանը սովորում է  Երևանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում:


Շնորհավորում ենք Տիգրան Գասպարյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։