ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ
18 Հունվարի 2022
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեյանը Ֆիլադելֆիայի Միջազգային Երաժշտական Փառատոնում արժանացել է առաջին մրցանակի:
Հայկ Հեքեքյանն արժանացել է առաջին մրցանակի 15- 18 տարիքային խմբում:
Հավելենք, որ մրցանակը հնարավորություն է ընձեռում Հայկ Հեքեքյանին՝ ամռանը, փառատոնի շրջանակներում, մասնակցել համերգների, վարպետության դասերի և տարբեր միջոցառումների։
Նշենք, որ Հայկ Հեքեյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Շնորհավորում ենք Հայկ Հեքեքյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։