ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՆԻԿԻՏԱ ԲՈՐԻՍՈ-ԳԼԵԲՍԿՈՒ ՀԵՏ

17 Դեկտեմբերի 2021

Դեկտեմբերի 19-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Նիկիտա Բորիսո-գլեբսկին։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ դեկտեմբերի 19-ին (կիրակի), ժամը 11։00-14։00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Նիկիտա Բորիսո-գլեբսկին։ Իսկ դեկտեմբերի 18-ին նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Նիկիտա Բորիսո-գլեբսկին բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների դափնեկիր է: Հայտնի ջութակահարն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների բազմաթիվ հիմնադրամների և ՌԴ Կառավարության կողմից. «Տարվա ջութակահար», Virtuoso մրցանակ, Սիբելիուսի հիմնադրամի Յան Սիբելիուսի մեդալ:


Ջութակահարը համերգներով շրջագայում է ՌԴ-ում, Եվրոպայի, Ասիայի և ԱՊՀ երկրներում: Նիկիտա Բորիսո-գլեբսկին համագործակցում է հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: