ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

16 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը «Մետաքսե մեծ ճանապարհ. Մշակույթների երկխոսություն» Եվրասիական միջազգային չորրորդ փառատոնում դարձել է I կարգի դափնեկիր:

Աիդա Ավանեսյանը դարձել է դափնեկիր «Ֆորտեպիանո» անվանակարգում:


«Մետաքսե մեծ ճանապարհ. Մշակույթների երկխոսություն» Եվրասիական միջազգային փառատոնի նպատակն է աջակցել Մետաքսե ճանապարհի երկրների միջև մշակութային փորձի փոխանակմանը:


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։