ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՐՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ

16 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանն ԱՊՀ երկրների 15-րդ Երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է 3-րդ մրցանակի:

Սվետլանա Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակի 14-17 տարիքային կատեգորիայում:


Դելֆյան խաղերի նպատակն է երիտասարդ տաղանդների որոնումն ու խրախուսումը, միջազգային ասպարեզում մշակույթի մակարդակի բարձրացումը, համամարդկային արժեքների առաջխաղացումն ու տարածումը մշակույթի միջոցով, համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը:


Նշենք, որ Սվետլանա Հակոբյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։