ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷԴՈՒԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է I ԿԱՐԳԻ ԴԻՊԼՈՄԻ

08 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը Piano Talents Competition 2021 դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է I կարգի դիպլոմի:

Էդուարդ Գևորգյանն արժանացել է 1-ին մրցանակի 13-14 տարեկանների շրջանում անցկացված մրցույթի շրջանակներում:


Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ պրոֆեսոր Ռոզալիա Թանդիլյանի դասարանում:


Շնորհավորում ենք Էդուարդ Գևորգյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։