ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է I ՄՐՑԱՆԱԿԻ

07 Դեկտեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Տիգրան Գասպարյանը France Music Competition միջազգային մրցույթում արժանացել է I մրցանակի:

Տիգրան Գասպարյանն արժանացել է 1-ին մրցանակի 9-16 տարեկանների շրջանում անցկացված մրցույթի շրջանակներում:


Նշենք, որ Տիգրան Գասպարյանը սովորում է Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Ռաֆայել Ոսկանյանի դասարանում։


Շնորհավորում ենք Տիգրան Գասպարյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։