ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱԻԴԱ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է I ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

26 Նոյեմբերի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Աիդա Ավանեսյանը Երևանում կայացած Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների VI միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է I կարգի մրցանակի:

Աիդա Ավանեսյանն արժանացել է I կարգի մրցանակի պատանեկան «Բ» խմբում և արժանացել Ոսկե մեդալի։


Հավելենք, որ այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:


Նշենք, որ Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ- փառատոնի նպատակն է աջակցել մշակութային նպաստավոր քաղաքականության մշակմանը, բացահայտել պատանի և երիտասարդ շնորհալի կատարողների, ապահովել նրանց բովանդակալից ստեղծագործական, կատարողական և կրթական ընթացքները, նպաստել մշակութային կապերի ստեղծմանը սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև արտերկրի՝ երաժշտական մշակույթ ներկայացնող կազմակերպությունների հետ:


Նշենք, որ Աիդա Ավանեսյանը սովորում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ, ուսուցիչ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Աիդա Ավանեսյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։