ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈԶԵՖ ՄՈՐԻՍ ՎԵԴԵՐԻ ՀԵՏ

12 Նոյեմբերի 2021

Նոյեմբերի 15-ին և 16-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ջոզեֆ Մորիս Վեդերը։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար ս․/թ․ նոյեմբերի 15-ին (երկուշաբթի) և 16-ին (երեքշաբթի), ժամը 15։00-17։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ջոզեֆ Մորիս Վեդերը (Շվեյցարիա):

 

Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


---

Շվեյցարացի դաշնակահար Ջոզեֆ Մորիս Վեդերը, արժանանալով Լոնդոնում Շվեյցարիայի դեսպանի հեղինակավոր մրցանակին, 2013թ․ ունենալով իր դեբյուտային ելույթը Լոնդոնի Wigmore Hall-ում և սկսելով իր միջազգային կարիերան, շարունակում է գրավել հանդիսատեսի ուշադրությունը:

 

Նա ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Berliner Philharmonie, Musikverein Vienna, Laeiszhalle Hamburg, Wigmore Hall, Tonhalle Zurich և Wiener Konzerthaus, ինչպես նաև բազմաթիվ անվանի նվագախմբերի և արտիստների հետ:

 

Բացի համերգային գործունեությունից նա մեծ սեր ունի դասավանդման նկատմամբ։ 2017թ․-ին դասավանդել է Շվեյցարիայի «Աարաու» քոլեջի դաշնամուրի ֆակուլտետում։ Նա նաև հրավիրվել է որպես հրավիրյալ պրոֆեսոր՝ վարպետության դասեր անցկացնելու տարբեր երկրներում (Ուելս, Պերու, Հայաստան, Կոլումբիա, Ուկրաինա, Բրազիլիա, Վենեսուելա):