Ջութակի վարպետության դաս Ֆումիակի Միուրայի հետ

15 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 18-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ֆումիակի Միուրան:

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 18-ին (երկուշաբթի), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Ֆումիակի Միուրան։ Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

Ֆումիակի Միուրան 2009թ․ արժանացել է Յոզեֆ Յոակիմ Հաննովերի անվան ջութակի միջազգային մրցույթի Առաջին մրցանակին՝ լինելով մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ երաժիշտը:


Միուրան ելույթներ է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հանովերի ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Համբուրգի և Շտուտգարդի ռադիոների սիմֆոնիկ նվագախմբի, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային նվագախմբերի, Մարիինյան թատրոնի նվագախմբի, Պրահայի և Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Տոկիոյի, Դյուսելդորֆի սիմֆոնիկ և այլ նվագախբերի հետ։