Ջութակի վարպետության դաս Գրաֆ Մուրժայի հետ

11 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 12-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Գրաֆ Մուրժան

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 12-ին (երեքշաբթի), ժամը 11։00-14։00 Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի ջութակահար Գրաֆ Մուրժան: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով:


–––

1990 թվականից Մուրժան հանդես է գալիս մենահամերգներով, կամերային ու սիմֆոնիկ համերգներով Ռուսաստանի և Եվրոպայի մեծ համերգասրահներում (Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ ու փոքր դահլիճներ, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի մեծ ու փոքր դահլիճներ, Ֆրանսիայի Teatre de la Ville, Arsenal համերգային դահլիճներ, Ամստերդամի «Կոնցերտգեբաու» համերգասրահ, Բելգիայի «Գեղարվեստի պալատ», Բուդապեշտի Լիստի անվան ակադեմիա և այլն)։


Կրթության տարիներին Մուրժան դարձել է բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող: 2004թ․ Գ. Մուրժային շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: 2010 թվականի հունիսին Գրաֆ Մուրժան շահել է Ոսկե մեդալ - Գրան պրի Մոնտե Կառլոյում անցկացված «Ջութակի վարպետներ» հեղինակավոր մրցույթում: