Ջութակի վարպետության դաս Սերգեյ Դոգադինի հետ

01 Հոկտեմբերի 2021

Հոկտեմբերի 2-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 2-ին (շաբաթ), ժամը 11։00-12։30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: 



---

Միջազգային հեղինակավոր մի շարք մրցույթներում փայլուն հաղթանակներ գրանցած Սերգեյ Դոգադինը համարվում է իր սերնդի լավագույն ջութակահարներից մեկը: Դոգադինը բազմաթիվ ելույթներ է ունեցել հանրահայտ նվագախմբերի հետ, նաև հանդիսանում է հրավիրված դասախոս տարբեր երկրների երաժշտական ուսումնական հաստատություններում: