Կրթաթոշակառու Հայկ Հեքեքյանը դարձել է միջազգային մրցույթի դափնեկիր

20 Մայիսի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր միջազգային մրցույթում։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը դարձել է Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող, Ս. Պրոկոֆևին նվիրված միջազգային «Шёлковый путь» առցանց մրցույթի դափնեկիր:


Հայկ Հեքեքյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր «Փողային գործիքներ» անվանակարգում, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել Մեծ եզրափակիչ մրցույթին ՌԴ-ի Կոլոմնա քաղաքում:


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Մրցույթի նպատակն է զարգացնել երեխաների և պատանիների կատարողական հմտությունները, բացահայտել և խրախուսել տաղանդավոր աշակերտներին և ուսանողներին, նրանց հետագա ստեղծագործական կարիերայի պլանավորումը, երկրների միջև ստեղծագործական համագործակցության ամրապնդումը: