Կրթաթոշակառու Մարի Հակոբյանը դարձել է միջազգային մրցույթի մրցանակակիր

08 Ապրիլի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը դարձել է «Գուստավ Մալերի» անվան 2021թ. թավջութակահարների մրցույթի մրցանակակիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը դարձել է «Գուստավ Մալերի» անվան թավջութակահարների 2021թ. մրցույթի մրցանակակիր:


«Գուստավ Մալերի մրցանակ»-ի թավջութակի 2021թ․ մրցույթում Մարի Հակոբյանը զբաղեցրել է 2-րդ տեղը տարիքային 3-րդ կատեգորիայում։ 


Նշենք, որ Մարի Հակոբյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ուսուցիչ Գայանե Ռաֆայելյանի դասարանում:


Հավելենք, որ «Գուստավ Մալերի» անվան մրցույթի առաքելությունն ու նպատակն է խորացնել պատանի կատարողների մոտ հետաքրքրությունը, ոգեւորությունն ու սերը դեպի երաժշտությունը։