Կրթաթոշակառու Սամվել Դավթյանը դարձել է «Երաժշտական oլիմպոս» մրցույթի դափնեկիր

11 Մարտի 2021

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է համառուսաստանյան մանկապատանեկան «Երաժշտական оլիմպոս» մրցույթի դափնեկիր

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Սամվել Դավթյանը դարձել է համառուսաստանյան մանկապատանեկան «Երաժշտական օլիմպոս» մրցույթի դափնեկիր:


Սամվել Դավթյանը դարձել է 1-ին կարգի դափնեկիր «Դասական գործիքներ» անվանակարգում:  


Մրցույթի նպատակն է պայմաններ ստեղծել մասնակիցների ստեղծագործական ինքնադրսևորման համար, հնարավորություն տալ ցուցադրելու իրենց կատարողական հմտությունները։


Նշենք, որ Սամվել Դավթյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հովակիմ Փարսադանյանի դասարանում։