Թավջութակի վարպետության դաս

27 Հունվարի 2021

Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին վարպետության դաս անցկացրեց կրթաթոշակառու Մարի Հակոբյանի և ազատ ունկնդիրների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, շարունակում է իր կրթաթոշակառուների ու ազատ ունկնդիրների համար անցկացնել վարպետության դասեր:


Թավջութակահար, դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկին այսօր՝ հունվարի 27-ին, անցկացրեց վարպետության դաս հիմնադրամի կրթաթոշակառու Մարի Հակոբյանի համար:


«Տաղանդավոր երեխաներին աջակցելը հոյակապ գաղափար է: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկող հիմնադրամն ու իր կրթաթոշակառուներն ունեն մեծ ապագա: Վարպետության դասի մասնակից Մարին շատ տաղանդավոր է, հաճույքով նրա հետ կրկին վարպետության դաս կանցկացնեի, նա մեծ ապագա ունի»,- ասաց Յաբլոնսկին՝ կարևորելով պատանի կատարողներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գաղափարը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթաթոշակառուների և ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Ֆրեդի Քեմփֆը, ջութակահարներ Զիա Հյունսու Շինը և Ստելլա Չենը: