Մեր կրթաթոշակառուները ընտրված են

15 Հունիսի 2020

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երաժշտություն հանուն ապագայի» 10 տաղանդավոր կրթաթոշակառուներն ընտրված են։

«Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակի սիրելի դիմորդներ, նրանց ծնողներ և դպրոցներ,


Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ավարտվեցին և ամփոփվեցին կրթաթոշակի դիմորդների ունկնդրումները։ Անչափ ուրախ էինք տեսնել այսքան շնորհալի և տաղանդաշատ երեխաներ, որոնց միավորում է դասական երաժշտությունը։ Շնորհակալ ենք հետաքրքիր և տարբերվող տեսաձայնագրությունների համար և ուրախ ենք բոլորիդ հետ առցանց տարբերակով ծանոթանալու համար։


Միջազգային հանձնաժողովը համախմբեց աշխարհում ամենամեծ ճանաչում ունեցող հայազգի երաժիշտների՝ Էդվարդ Հայրապետյան (կոմպոզիտոր), Վահագն Պապյան (Թել Ավիվի Սամուել Ռուբին երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դիրիժոր և դաշնակահար), Սուրեն Բագրատունի (Միչիգանի պետական համալսարանի երաժշտական քոլեջի պրոֆեսոր, թավջութակահար) և Բորիս Ալլախվերդյան (Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, կլարնետահար)։


Եվ այսպես, մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում ձեր կողմից այդքան սպասված արդյունքները։


Հանձնաժողովի ոռոշմամբ «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուներ են ճանաչվում հետևյալ 10 տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողները՝


1.      Բոյաջյան Դավիթ Հարությունի – ջութակ – Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

2.      Անիսիմովա Ասյա Իգորի – ջութակ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց

3.      Հակոբյան Մարի Արմանի – թավջութակ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց

4.      Հեքեքյան Հայկ Տիգրանի – հոբոյ - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

5.      Գասպարյան Տիգրան Արմենի – հոբոյ - Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց

6.      Տոնոյան Դավիթ Արաիկի – ֆագոտ - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց

7.      Գալստյան Սաթենիկ Արտյոմի - գալարափող - Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոց

8.      Առաքելյան Միհրան Աշոտի – շեփոր - Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ

9.      Դավթյան Սամվել Կարենի – տրոմբոն - Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

10.   Սարգսյան Գուր Գոռի – դաշնամուր - Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց


Սիրելի՛ երեխաներ, շնորհավորու՜մ ենք ձեզ։ Ուրախ կլինենք աշխատել ձեզ հետ, նպաստել ձեր առաջխաղացմանը և ակնկալում ենք տեսնել մեծ աշխատասիրություն ձեր կողմից և նորանոր ձեռքբերումներ։


Մյուս բոլոր մեր դիմորդներին ևս ցանկանում ենք բազմաթիվ նորանոր հաջողություններ։ Հուսով ենք՝ կրթաթոշակին դիմելու ընթացքում ձեզանից յուրաքանչյուրը բացահայտեց իրեն յուրովի՝ փորձելով իր ուժերը հատկապես համավարակի այս ոչ հեշտ օրերին։ Շնորհակալ ենք չվախենալու, համարձակ լինելու և ակտիվ մասնակցելու համար։ Համոզված ենք, որ մոտ ապագայում, մենք նորից կհանդիպենք այլ հետաքրքիր նախաձեռնություններում, որոնց պակասը, հավատացեք, չի լինելու։ Ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր այլ ծրագրերի շրջանակներում։


Շնորհակալ ենք նաև բոլոր ծնողներին, ուսուցիչներին և դպրոցներին իրենց երեխաների կողքին լինելու և նրանց քաջալերելու համար։