ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՄԱՐԻԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

04 Մայիսի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարիա Ներսիսյանը միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարիա Ներսիսյանը Ֆրանց Լիստի անվան երրորդ միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի հիանալի կատարման համար:


Նշենք, որ Մարիա Ներսիսյանը սովորում է Երևանի Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Անահիտ Վշտունու դասարանում:


Շնորհավորում ենք մեր Մարիային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: