ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷՎԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

26 Ապրիլի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը «Արտ մյուզիք» մրցույթ-փառատոնում դարձել է առաջին կարգի դափնեկիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնին և դարձել առաջին կարգի դափնեկիր «Տրոմբոն» անվանակարգում:


Նշենք, որ էվա Գալստյանը սովորում է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Հայկ Տեր-Մարգարյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր փոքրիկ Էվային ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։