ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ԴԱՓՆԵԿԻՐ

25 Ապրիլի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Արտյոմ Ավետիսյանը «Արտ մյուզիք» մրցույթ-փառատոնում դարձել է առաջին կարգի դափնեկիր:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Արտյոմ Ավետիսյանը մասնակցել է «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային փառատոնին և դարձել առաջին կարգի դափնեկիր «Շեփոր» անվանակարգում:


Նշենք, որ Արտյոմ Ավետիսյանը սովորում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Գուրգեն Բաբայանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր շնորհալի Արտյոմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ: