ՖԼԵՅՏԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՆՈՅԵՄԻ ԳՅՈՐԻԻ ՀԵՏ

21 Ապրիլի 2023

Ապրիլի 25-ին Հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Նոյեմի Գյորին:

Ապրիլի 25-ին ժամը ժամը 14:00-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ֆլեյտահար Նոյեմի Գյորին:

___

Նոյեմի Գյորին առաջին ֆլեյտահարն է, ով ընդունվել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի MPhil/PhD կատարողական արվեստի բաժին, որտեղ այժմ ուսանում է:


Նոյեմի Գյորին հանդես է եկել որպես մենակատար և կամերային երաժիշտ 28 երկրներում կայացած խոշոր միջազգային փառատոններում: 


2012 թվականին Նոեմին նշանակվել է Ֆլեյտայի ուսուցիչ Royal Northern College of Music (RNCM) երաժշտական քոլեջում՝ դառնալով հեղինակավոր հաստատության ամենաերիտասարդ դասավանդողներից մեկը: Նոյեմի Գյորին նաև հանդիսանում է RNCM-ի միջազգային դեսպան, ինչպես նաև եղել է Բուդապեշտում անցկացվող Ժամանակակից երաժշտության փառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար: