ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԷՎԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ

19 Ապրիլի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը արժանցել է հատուկ մրցանակի

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Էվա Գալստյանը Armenian Prof Music Fest հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնի «Փողային նվագարաններ» անվանակարգում արժանացել է «Հատուկ» մրցանակի՝ փայլուն մասնակցություն ցուցաբերելու համար։


Նշենք, որ էվա Գալստյանը սովորում է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Հայկ Տեր-Մարգարյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր Էվային ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։