ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՄԱՐԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻ

23 Մարտի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարի Դանիելյանը միջազգային մրցույթում արժանացել է «Մեծ մրցանակ»-ի

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարի Դանիելյանը Վիեննայում կայացած «Գլորիա Արտիս» 3-րդ միջազգային մրցույթում արժանացել է «Մեծ մրցանակ»-ի և ստացել է հրավեր փառատոնին մասնակցելու համար։


Նշենք, որ Մարի Դանիելյանը սովորում է Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, Մարինե Մարգարյանի դասարանում


Շնորհավորում ենք Մարիին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։