«Մարիլա» ընկերությունը միացել է Հիմնադրամի «Ամսական նվիրաբերություն հանուն ապագայի» նախաձեռնությանը

20 Մարտի 2023

«Մարիլա» ընկերությունը դարձել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կորպորատիվ աջակիցը:

«Մարիլա» ընկերությունը դարձել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կորպորատիվ աջակիցը: Նոր համագործակցության արդյունքում կընդլայնվի և կիրագործվի Հիմնադրամի տաղանդների կրթական և զարգացման ծրագիրը՝ ընդգրկելով պատանի երաժիշտների:


Հիմնադրամը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որին միանալով դուք ևս կարող եք դառնալ մեր կորպորատիվ աջակիցը՝ բաժանորդագրվելով և ամսական 100,000 դրամի չափով նվիրաբերություն կատարելով՝ հանուն ապագայի:


Հիմնադրամը Հայաստանի այն կարևոր մշակութային կառույցն է, որին ուղղված Ձեր նվիրաբերությունները ոչ միայն օգնելու են օժանդակել տաղանդավոր երեխաներին, այլև նշանակալի ներդրում են լինելու մի ողջ սերնդի կրթության, զարգացման և հաջողության համար:


Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Մարիլա» ընկերությանը՝ Հայաստանի երաժշտության և մշակույթի ապագայի կերտման գործում մեզ միանալու համար, և հրավիրում բոլոր ընկերություններին ու կազմակերպություններին միանալ այս կարևոր նախաձեռնությանը և կանգնել հայ տաղանդների և հայկական մշակույթի կողքին: