ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

28 Փետրվարի 2023

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Տիգրան Գասպարյանը «Բրավո» փառատոն-մրցույթում դարձել է 1-ին կարգի դափնեկիր

Տիգրան Գասպարյանը մրցել է 14 տարեկանների տարիքային խմբում և դարձել առաջին կարգի դափնեկիր «Գործիքային կատարում» անվանակարգում: 


«Բրավո» բազմաժանր փառատոն-մրցույթի նպատակն է տաղանդավոր երեխաների և երիտասարդների որոնումն ու առաջխաղացումը` ցանկանալով մասնակիցներին արժանանալ «Բրավո, արտիստ» երկար սպասված խոսքերին:


Նշենք, որ Տիգրան Գասպարյանը սովորում է Երևանի Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Ռաֆայել Ոսկանյանի դասարանում:


Շնորհավորում ենք Տիգրան Գասպարյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։