«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի ունկնդրումներ

13 Հունվարի 2023

«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի դիմորդների ունկնդրումների 2-րդ փուլը կանցկացվի ս․/թ․ հունվարի 17-ին։

«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի դիմորդների ունկնդրումների 2-րդ փուլը կանցկացվի ս․/թ․ հունվարի 17-ին Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում (2-րդ հարկ), ժամը 10։00-18։00-ն Հայաստանի ժամանակով։


·    Դիմորդները հանդես են գալու այբբենական կարգով (ըստ անգլերեն ազգանվան) և այն ծրագրերով, որոնք նշված են իրենց դիմում-հայտերի մեջ (2-րդ փուլի համար):

·    Ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր։

·    Դիմորդն ինքն է ապահովում իր նվագակցությունը, եթե այն պահանջվում է։

·    Մասնակիցների կատարումները տեսանկարահանվելու և օնլայն հեռարձակվելու են միջազգային ժյուրիի անդամների համար։

·    Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

·    Ունկնդրումները բաց են, այսինքն՝ դահլիճում կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները։

·    Չի թույլատրվում որևէ տեսա/ձայնային նկարահանում, բացի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից նկարահանումը։

·    Դիմորդի՝ ունկնդրումներին մասնակցության ծախսերը (օրինակ՝ տրանսպորտային ծախսեր) hոգում է դիմորդը/օրինական ներկայացուցիչը։

·  Ժյուրիի գնահատումից հետո ունկնդրումների 2-րդ փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվելու են հարցազրույցի հիմնադրամի տնօրենի հետ, որից հետո կամփոփվեն արդյունքները և կհայտարարվեն ծրագրի կրթաթոշակառուները։


«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի դիմորդներին ուղարկվել են տեղեկացումներ ունկնդրումների 2-րդ փուլի մասին։ Անհրաժեշտ է նամակով հաստատել դիմորդների մասնակցությունը ունկնդրումների 2-րդ փուլին։