ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԵՎԱԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ՀԵՏ

29 Նոյեմբերի 2022

Դեկտեմբերի 5-ին հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը:

Դեկտեմբերի 5-ին (երկուշաբթի) ժամը 12։30-13:30 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի թավջութակահար Սևակ Ավանեսյանը:


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։


___

Սևակ Ավանեսյանը Բելգիայում բնակվող հայ թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ, «Avanesyan Trio»-ի համահիմնադիրն է:


2011 թվականի մարտին թավջութակահարը դարձել է «Belgische Stichting Roeping» առաջին մրցանակակիրը։ Սևակ Ավանեսյանը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ «Gerardmer» թավջութակի միջազգային մրցույթ (Ֆրանսիա) , Երիտասարդ մենակատարների եվրոպական մրցույթ (Լյուքսեմբուրգ), Sint-Pieters-Woluwe թավջութակի մրցույթ, ինչպես նաև վերջերս մասնակցելով Lions Club International թավջութակի միջազգային մրցույթին՝ արժանացավ առաջին մրցանակի։