ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԻ

04 Նոյեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը «Amadeus International Music Awards» միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մրցանակի:

Հայկ Հեքեքյանն արժանացել է մրցանակի «Advanced Talent» անվանակարգում:


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Շնորհավորում ենք Հայկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։