ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ԼՅԱՆԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԻ

02 Նոյեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահարուհի Լյանա ՈՒլիխանյանը «Amadeus International Music Awards» միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մրցանակի:

Լյանա Ուլիխանյանին նաև շնորհվել է հնարավորություն ելույթ ունենալ Զալցբուրգի Մոցարտեում համերգասրահում:


Նշենք, որ Լյանա ՈՒլիխանյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:


Շնորհավորում ենք Լյանա ՈՒլիխանյանին ՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։