ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ

31 Հոկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահարուհի Սվետլանա Հակոբյանն ԱՊՀ երկրների 16-րդ երիտասարդական Դելֆյան խաղերում արժանացել է արծաթե մեդալի:

Սվետլանա Հակոբյանը արժանացել է արծաթե մեդալի 14-17 տարիքային խմբում «Դաշնամուր» անվանակարգում:


Սվետլանա Հակոբյանը սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարինե Հարությունյանի դասարանում։


Շնորհավորում ենք Սվետլանա Հակոբյանին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։