«ՏԱԼԵՆՏՈՒՄ» ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022/2023ԹԹ. ԾՐԱԳԻՐ

26 Հոկտեմբերի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ ծրագրին դիմելու մեկնարկը տրված է։

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հիմնական նպատակները դարձան հիմնադրամի գլխավոր ծրագրի՝ «Տալենտում»-ի ճանապարհային քարտեզը՝ բացահայտել տաղանդավոր երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Հետազոտելով շուկան՝ այսօր կարող ենք փաստել, որ միակ հիմնադրամն ենք, որը հստակ, չափելի արդյունքների է հասցնում իր շահառուներին։

 

Վարպետության դասեր

«Տալենտում»-ի կրթաթոշակառուների մասնագիատական աճի համար կազմակերպվում են վարպետության դասեր Հայաստանում և արտերկրում։

 

Օտար լեզվի դասընթացներ

Հաղորդակցության ապահովման նպատակով մեկ տարվա ընթացքում կազմակերպվում են անգլերենի և ռուսաց լեզվի դասընթացներ։

 

Այցելություն թանգարաններ

Հայ երաժշտի կարևորագույն առաքելությունն է ճանաչել և կրել հայ մշակութային ժառանգության կարևորագույն արժեքները, որի համար և կազմակերպվում են այցելություններ թանգարաններ։

 

Այցելություն համերգների

Աշխարհի լավագույն կատարողական դպրոցների հետ ծանոթության նպատակով կազմակերպվում են այցելություններ համաշխարհային մեծության արտիստների համերգներին։

 

Բեմական փորձ

Բեմական մեծ փորձի ձեռքբերման նպատակով մեկ տարվա ընթացքում տաղանդներն իրենց ստացած գիտելիքները ցուցադրում են իրենց ելույթներով Հիմնադրամի կողմից կազմակերպված համերգներին Հայաստանում և արտերկրում։

 

Ֆինանսական և նյութական աջակցություն

Տաղանդավոր պատանիները ստանում են նյութական աջակցություն Հիմնադրամի կողմից, ինչն ապահովում է լիովին կենտրոնացում մասնագիտության վրա։

 

«Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Ծրագրին դիմելու մեկնարկը տրված է։


Դիմումներն ընդունվում են մինչև 2022թ․ նոյեմբերի 10-ը։


Նախքան հայտը լրացնելը և ծրագրին դիմելն անհրաժեշտ է ներբեռնել և ծանոթանալ ստորև տեղադրված․


  • Դիմելու Կարգին
  • «Տալենտում» ծրագրի Կանոնակարգին