ՀՈԲՈՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՀԱՆՍՅՈՐԳ ՇԵԼԼԵՆԲԵՐԳԵՐԻ ՀԵՏ

10 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 24-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի հոբոյահար և դիրիժոր Հանսյորգ Շելլենբերգերը:

Սեպտեմբերի 24-ին (շաբաթ) ժամը 11։00-13:00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի հոբոյահար և դիրիժոր Հանսյորգ Շելլենբերգերը:


Նույն օրը՝ 19։30-ին, նա որպես դիրիժոր ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի շրջանակներում։


Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։