ՋՈՒԹԱԿԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՍԵՐԳԵՅ ԿՌԻԼՈՎԻ ՀԵՏ

07 Սեպտեմբերի 2022

Սեպտեմբերի 12-ին հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Կռիլովը:

Սեպտեմբերի 12-ին (երկուշաբթի) ժամը 15։00-18:00 Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում հիմնադրամի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի ջութակահար Սերգեյ Կռիլովը:


Վարպետության դասն ազատ ունկնդիրների մասնակցություն չի նախատեսում:


Սեպտեմբերի 14-ին, նա ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

___

Սերգեյ Կռիլովը 10 տարեկանում առաջին անգամ ելույթ ունեցավ նվագախմբի հետ և շուտով սկսեց ակտիվ համերգային գործունեություն Ռուսաստանում, Չինաստանում, Լեհաստանում, Ֆինլանդիայում և Գերմանիայում։


Նա ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Բեռլինի և Մյունխենի ֆիլհարմոնիաները, Վիեննայի Musikverein և Konzerthaus դահլիճները, Փարիզի Radio France Auditorium-ը, Աթենքի Megaron-ը, Տոկիոյի Suntory Hall-ը, Բուենոս Այրեսի Teatro Colon-ը, Միլանի La Scala թատրոնը և այլն:


Սերգեյ Կռիլովը նաև համագործակցել է Վիեննայի սիմֆոնիկ, Անգլիական կամերային, Ռուսաստանի վաստակավոր, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ ակադեմիական սիմֆոնիկ, Ռուսաստանի ազգային, «Նոր Ռուսաստան» պետական ​​սիմֆոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ և այլ հանրահայտ նվագախմբերի հետ: